1․1 Մայք Բրաուն
Հաճախ մեզ շրջապատող մարդիկ այն այնպիսիսն չեն լինում, ինպիսին մենք իրենց պատկերացնում էինք։ Նրանք ավելի վատն են լինում, քան մենք կարծում էինք։ Դիմացինդ կարող է ներկայանալ, որպես համեստ, բարի մարդ ով սրտանց ցանկանում է օգնել քեզ, բայց երբ շրջվում ես նա հարվածւմ է մեջքիդ։
Շատ աղջիկներ ձևանում են անմեղ, որ իրենք ոչ մի տղու հետ չեն խոսել, որ դու իր առաջին սերն ես, բայց երբ գալիս է գիշերը քեզ ասում է հաջող ու գրում մյուսին։ Երբ պարզում ես նրա իսկական դեմքը, նա սկսում է քեզ մեղադրել իր սխաշ ուղղու համար։
Ես ատում եմ քաղքենի, փողի մեռած մարդկանցից։ Մարդիկ իրենց փողի համար են ծախում, միթե դա մարդկային է, մի թե դա կարող է անել քրիստոնյա մարդը։ Բայց պարզվում է, որ կան նման մարդիկ, ու ամենավատը այն է, որ այդ մարդկանց մեծամասնությունը կազմում են աղջիկները։ Ինչու համար պետք է տան օջախի աղջիկը իրեն ծախի մի քանի կոպեկի համար, մի թե դա մարդկային քայլ է։ Իսկ տղաների մեծ մասը փողի համար իրար են սպանում, փողի համար տունն ու ընտանիքն են կործանում։ Նրանք մի քանի կոպեկի համար սկսում են գումարով խաղալ։ Ես չեմ ընդունում նման քայլերը։
Ես կարող եմ շատ խոսել մարդկային բացասական արժեքների մասին, որոնցից առաջնայինը այն է, որ երեխան չի հարգում ծնողին, իսկ ծնողն էլ երես է թեքում իր հարազատ զավակից։
Ես հասարակ տղա եմ, բայց բոլորը մտածում են, որ եթե շատ գումար ունեմ շատ երաջանիկ եմ։ Չէ՛, ես երջանիկ չեմ, որովհետև փողը երջանկություն չի բերում։ Ինձ համար փողը ձեռքի կեղտ է։ Ես կերազեի աղքատ լինել , բայց երջանիկ։
Բարև ձեզ ես Մայքն եմ։ Ծնվել և մեծացել եմ Ամերիկայում՝ Լոս Անջելեսում։ Մայրս բնիկ ամերիկացի է, իսկ հայրս հայ է։ Երևի զարմացած եք, որ ես հայի զավակ եմ, բայց իսկական հայի զավակ եմ։ Մայրս եկել էր Հայաստանի տեսարժան վայրերը տեսնելու և Գեղարդում էլ ծանոթացել է հորս հետ։ Հետո նրանք ամուսնացել են Հայաստանում, սակայն մորս ծնողները հիվանդ էին դրա համար էլ նրանք գնացին Ամերիկա։
Այժմ ես 23 տարեկան եմ։ Ունեմ փոքր քույր՝18 տարեկան։ Մայրս մահացել է, երբ ես եղել եմ 6 տարեկան և ինձ ու քրոջս մեծացրել է մորաքույրս։ Սակայն արդեն 1 տարի կլինի, որ մորաքույրս մահացել է ։
Մասնագիտությամբ դերասան եմ, սակայն կարողանում եմ երգել և գրել բանաստեղծություններ։ Դե ոնց հասկացաք լավ զարգացած տղա եմ։
Այս պահին ես գտնվում եմ Հայաստանի Հանրապետությունում։ Ես նստել եմ այգում՝ ծառի տակ, և գրում եմ իմ կյանքից մի փոքր հատված, որը տեղի է ունեցել 3 ամիս առաջ։ Հայաստան գալուս նպատակը մեկն էր ՝ գտնել հորս ծնողներին, գնալ հորս հայրական տուն։ Դե ինչ պատրաստ եք լսե՞լ։ Սկսեցինք․
/հիշողություն/
Մաս 1-ին
/-Ապե՜ր․․․ ապե՜ր․․․ապե՜ր․․․Մա՞յք։Մայք արթնացի։
Ես քնած էի և երբ լսեցի քրոջս ձայնը աչքերս կիսաբաց անելով հարցրեցի․
-Ի՞նչ է եղել Մերի։
-Ապեր մոռացե՞լ ես այսօր ինչ օր է։
-Ի՞նչ օր է։
-Ապեր այսօր ես մասնակցելու եմ ինստիտուտում կատարվող գեղեցկության մրցույթին։ Դու խոստացել էիր, որ պետք է ինձ ուղեկցես։
-Եթե խոստացել եմ ուրեմն կուղեկցեմ։ Հիմա դու հյուրասենյակում սպասի հագնվեմ, պատրաստվեմ և դուրս կգանք։
-Լավ ապերս, ես քեզ շատ-շատ եմ սիրում։
-Ես էլ քեզ քուրս։
Ես համբուրեցի քրոջս այտը և քույրս դուրս եկավ սենյակից։ Ես վերցրեցի հեռախոսս և սկսեցի նայել լուսանկարներ, բայց դեռևս գաղտնի կմնա, թե ում լուսանկարներն եմ նայել։
Երբ իջա հյուրասենյակ նկատեցի, որ քույրս տխուր է։ Մոտենալով նրան հարցրեցի․
-Քուրս ի՞նչ է եղել։ Խի՞ ես տխուր։
-Մայք անկեղծ չգիտեմ ինչ է կատարվում ինձ հետ, հասկանում ես այնպիսի տպավորություն է, որ վերջին անգամ եմ այստեղ գտնվում։
-Վայ քուրս ինչ ես խոսում։ Այսօր քեզ համար կարևոր օր է ու երևի շատ ես հուզվում։ Քուրս քանի դեռ ժամանակ կա ես գնամ օֆիս պապայի մոտ ու կգամ ու կգնանք։
-Լավ ապերս։
Ես դուրս եկա տանից, մստեցի մեքենաս և գնացի օֆիս։ Մոտ 30 րոպե անց ես արդեն օֆիսում էի։ Ես մոտեցա դռանը և թակեցի։
-Պապ ջան կարող եմ ներս գալ։
-Տղես ի՞նչ ես խոսում։ Իհարկե կարող ես ու էլ երբեք չհարձնես սա նաև քո օֆիսն է։
Ես ներս գնացի և նստեցի աթոռին։ Հետո սկսեցի ուշադիր նայել հորս։
-Տղես խի՞ ես տենց ուշադիր նայում ինձ։
-Պապ դու ինձ ու քրոջս սիրու՞մ ես։
-Այ տղա այդ ի՞նչ հարցեր ես տալիս։ Իհարկե սիրում եմ։
-Եթե սիրում ես, այս դեպքում ինչու՞ համար տուն չես գալիս։ Դու գիտե՞ս , որ այսօր Մերին գեղեցկության մրցույթի է մասնակցում։
-Չէ՛, չգիտեի, իսկ ինչու ինձ բան չի ասել չեմ հասկանում։
-Իսկ ո՞նց ասեր պապ ջան։ Տուն չես գալիս, ամբողջ օրը այստեղ ես մնում, երևի մտածում ես ընտանիք չունես թե՞ մենակ մամային էիր սիրում դրա համար էլ երբ մաման մահացավ մոռացար ընտանիքիդ մասին։ Քեզ թվում է չգիտեմ, որ ուրիշ ընտանիք ունես։ Դու չես հարգում թե ինձ և թե Մերիին։
-Այ տղա ի՞նչ ես խոսում։ Հա ես ուրիշ ընտանիք ունեմ, բայց Մերին պետք է չիմանա, ես մի օր կծանոթացնեմ իմ նոր ընտանիքի հետ։
-Դե գիտես ինչ կա պապ ջան, դու ոչնչով չես տարբեվում մամայից։ Ինքը մեզ լքեց, դու էլ ես լքել ես երբեք չեմ զգացել, որ հայր ունեմ ։ Կամ արի տուն, վերադարձի ընտանիք կամ էլ կմոռանամ, որ հայր ունեմ։ Ես 3 տարի մենակ եմ թողել Մերիին ու դու երբեք չես մտածելնրա մասին։ Հիմա ասում ես, թե իբր քեզ չի ասել, որ գեղեցլության մրցույթի է մասնակցելու։ Ես ասացի այդ մասին , որ տեսնեմ գոնե մեկ անգամ կգաս աղջկադ տեսնես թե՞ չէ։
-Տղես հասկացի այդ տանը ամեն ինչ մորդ մասին է հիշեցնում։ Ես ձեզ բազում անգամ եմ ասել, եկեք գնանք ուրիշ տանն ապրենք փողը կա ամեն ինչ հնարավոր , բայց դուք մերժել եք։ Ես կգամ ինստիտուտ կտեսնեմ աղջկաս, բայց տուն չեմ կարող գալ։ Դուք արդեն մեծ եք ինքնուրույն կարող եք ապրել։ Ես ձեզ ամեն ինչով ապահովել եմ փողը ունեք, տունը կա էլ ինչ է պետք մարդուն երջանիկ լինելու համար։ Ես ամուսնացել եմ ու ունեմ 3 երեխա, բայց իրենք ձեր մասին չգիտեն ու չգիտեմ թե դու որտեղից ես իմացել նրանց մասին։
-Գիտես ինկա պապա ջան, երջանկությունը փողի մեջ չի ու ափսոս, որ չես հասկացել, թե երջանկությունն ինչի մեջ է։Ես իմ քրոջը ամեն ինչով էլ ապահովում եմ ու մենք քո կարիքը չունենք։ Դու կարող ես փող չտաս մեզ, ես աշխատում եմ ու ամեն ինչ կանեմ, որ քուրս ոչնչի կարիք չունենա։ Իսկ դու մտածի, թե իրականում երջանիկ ես թե չէ։ Իսկ ընտանիքիդ հարցով հանգիստ եղի ես չեմ ասի իրանց մասին Մերիին ու նրանց էլ բան չեմ ասի մեր մասին։ Գնա երջանիկ ապրի,այսքան տարի մենակ ենք եղել հիմա էլ մենակ կմնանք։ Մենք քո կարիքը չունենք։
-Տղես ես ձեզ շատ եմ սիրում։
-Խոսքերով կարող է մարդը շատ բան ասել, բայց ապացուցելը շատ քչերին է հաջողվում։ Ես քեզ այսուհետ համարում եմ անծանոթ մարդ, դու մեզ պետք չես։ Ես գիտես ինչ վատ զգացի, երբ եկա տուն իմացա, որ մորաքույրս մահացել է, իսկ Մերին մեկ տարի շարունակ ապրել է մանկատանը։ Այդ ժամանակ դու ու՞ր էիր սիրելի հայրիկ։ Կարճ կկապեմ․․․ այսօր ես մոռանում եմ, որ հայր ունեմ․․․։
Ես արագ վերկացա ու երբ հասել էի դռան մոտ և պատրաստվում էի դուրս գալ հայրս ասաց․
-Քրոջդ լավ նայի։
Ես շրջվեցի ու ասացի․
-Մամային չեմ ներում, որ մեզ մենակ թողեց, ինքնասպան եղավ իր սիրեկանի համար, իսկ քեղզ չեմ ներում որ ուրացար ընտանիքդ։ Ասում ես այդ տանը ամեն ինչ մամային է հիշեցնում, բայց հիշում եմ ոնց էիք ամեն օր վիճում ,դու մամային չես սիրել, նա էլ՝ քեզ ։ Հաջող։
Ես զայրացած դուրս եկա ։ Երբ ժամին նայեցի բացականչեցի․
-Վա՜յ, ուշանում է քուրս ։
Մաս 2-րդ
Ես նստեցի մեքենաս և արագ գնացի տուն։
Մտնելով տուն արագ գոռացի․
-Քու՜րս․․․Մերի՞։
Սակայն ոչ մի ձայն չկար։ Ես սկսեցի սենյակները նայել ու երբ մտա մամայիս սենյակ տեսա քրոջս։ Նա կանգնել էր մամայի նկարի մոտ ու ուշադիր նայում էր։ Ես մոտեցա քրոջս, կանգնեցի նրա կողք ու ասացի․
-Քուրս ի՞նչ ես անում այստեղ։շ
Նա նայեց ինձ և հարցրեց․
-Ապեր մաման մեզ սիրու՞մ է։
-Իհարկե քուրս։
-Իսկ պապա՞ն։
-Պապա քեզ շատ է սիորւմ։
-Ապեր եթե սիրում էին, այդ դեպքում ինչու՞ համար մեզ մենակ թողեցին։ Ինչու՞ համար մաման ինքնասպան եղավ, իսկ պապան լքեց մեզ։
-Քուրս դա ոչ մեկ չգիտի ու ես այսօր պապային տեսել եմ, ինքը ասաց, որ անպայման կտեսնի քեզ այսօր։
-Ճիշտ ես ասու՞մ ապերս։
-Հա քուրս։
Ես գիտեի, որ ստելը լավ չի, բայց չէի էլ ցանկանում տեսնել քրոջս այդքան տխուր, դրա համար էլ ստեցի։
-Լավ քուրս արի արդեն գնալու ժամանակն է, թե չէ կուշանաս մրցույթից։
-Ապեր մաման ուրախ կլինի՞, որ ես գնամ իրա մոտ։
-Քուրս էլ այդպիսի բան չասես լսում ես։ Դու դեռ շատ ջահել ես, իսկ երբ գադրա ժամանակը մաման քեզ գրկաբաց կընդունի։ Ես քեզ շատ եմ սիրում ու ամեն ինչ անում եմ, որ դու ոչնչի կարիք չունենաս ու երջանիկ լինես։ Բայց հիմա դու ինձ այնպիսի բան ես ասում, որը ինձ մեծ ցավ է պատճառում։
-Կներես ապերս, կներես չէի ուզում ցավացնել։ Լավ արի արագ գնանք արդեն շատ ուշ է։
-Լավ քուրս գնացինք։
Մենք միասին դուրս եկանք տանից։ Քույրս այնքան գեղեցիկ էր, որ ես վստահ էի, որ նա հաղթելու է մրցույթում։
Նրա ինստիտուտը մենք հասանք մոտ 45 րոպե անց։ Երբ մենք ներս մտանք տեսանք, որ բոլորը արդեն զբաղեցրել են իրենց տեղերը։ Ես գնացի և նստեցի դահլիճի առաջին շարքում ինձ համար նախատեսված աթոռին։ Ես անհամբեր սպասում էի, թե երբ է բեմ բարձրանալու իմ գեղեցկուհի քույրը։ Բայց միևնույն ժամանակ մտածում էի ինչ պատասխան եմ տալու քրոջս, երբ պապան չգա։
Միջոցառումն արդեն սկսված էր։ Բոլոր մասնակիցները իրենց տեղում կանգնած էին։ Ինձ համար ամենագեղեցիկը իմ հրաշքն էր, որին սիրում էի ամբողջ սրտով ու հոգով։ ․․․։ Միջոցառումն արդեն մոտենում էր ավարտին։ Բեմ բարձրացավ ժուրիներից գլխավորը և հայտարարեց, որ այսօրվա մրցույթի հաղթողն է ճանաչվում Մերի Բրաունը։ Այդ ժամանակ իմ երջանկությանս չափ չկար։ Ես աչքերիս չէի հավատում, որ թագը դնում են իմ քրոջ գլխին։ Երբ ասացին, որ քույրս մի քանի խոսք ասի նա սկսեց․
-Այս կյանքում ես շատ տխուր ու ուրախ օրեր եմ տեսել։ Ինձ համար փողը և փառքը ոչինչ են։ Ես առաջինը գնահատում եմ մարդու ներքին աշխարհը։ Այս կյանքում ես միայն մի հոգի ունեմ դա իմ սիրելի եղբայրն է ով այժմ գտնվում է այստեղ և ուզում եմ ասեմ- Շնորհակալ եմ քեզ իմ ապեր։ Դու ես այն միակը ով ինձ պետք է։ Ես քեզ շատ եմ սիրում ու , որ այսօր ես հաղթեցի դա միայն քո շնորհիվ է։ Եթե դու չլինեիր ես չգիտեմ ուր և որտեղ կլինեի հիմա։ Իմ սիրելի Մայք ես շնորհակալ եմ ամեն ինչի համար։ԵՍ քեզ ուղղակի պաշտում եմ։
Ես արագ վերկացա և գեղեցիկ վարդերի մի փունջ ձեռքիս բարձրացա բեմ։ Ես համբուրեցի քրոջս այտը և ասացի․
-Ես էլ քեզ եմ սիրում իմ հրաշք ու այս տողերը հենց քեզ եմ նվիրում
« Դու իմ արև, դու իմ քույր
Դու իմ կյանքի միակ հույս
Դու ես միակն աշխարհում
Ում սիրում եմ անմար սիրով»։
Շնորհակալ եմ քուրս որ դու կաս իմ կյանքում։
Քուրս արցունքները սրբեց և ամուր գրկեց ինձ։
-Ես քեզ շատ եմ սիրում իմ ապեր։
Միջոցառման ավարտից հետո ես ու քուրս դուրս եկանք։ Երբ ցանկանում էի նստել մեքենան քուրս հարցրեց․
-Այդպես էլ պապան չեկավ, մենք իրեն պետք չենք։ Ես իրեն ՛ատ երկար եմ սպասել ու այսօր հասկացա, որ իզուր եմ սպասել։ Եթե իրեն պետք լիենի ինքը չէր գնա։ Եսայօրվանից իրեն չեմ սպասելու։
-Քուրս։
-Ապերս խնդրում եմ սուս լավ, արի ուղղակի գնանք տուն։
-Լավ քուրս։
Մենք նստեցինք մեքենանան և հեռացանք այդտեղից։
Մի փոքր վարելուց հետո քուրս ասավ․
-Ապեր խնդրում եմ այստեղ կանգնիր ինձ վատ եմ զգում։
Ես միանգամից արգելակեցի մեքենան և հարցրեցի․
-Ի՞նչ է ոժեղել քուրս։ Որտե՞ղդ է ցավում։
-Չգիտեմ ապեր ընդհանուր շատ թույլ եմ օդս չի հերքում։
Ես արագ դուրս եկա մեքենայից, մոտեցա քրոջս մոտի դռանը, բացեցի այն և ասացի․
-Արի քուրս իջի մի փոքր մաքուր օդ շնչի հետո ես քեզ կտանեմ բժշկի։
Քույրս իջավ, մի քանի րոպե կանգնեց մաքուր օդին և հետո բարձր գոռաց․
-Աաաաաաաա՜։
Նա ընկավ։ Ես մի փոքր հեռու կանգանծ էի և երբ նկատեցի արագ վազեցի քրոջս մոտ․
-Քուրս, քուրս, Մեր լսու՞մ ես ինձ․․․ մի բան ասա ։
Սակայն քուրս աչքեր փակել էր ու ձայ չէր հանում։ Ես արագ նրան դրեցի մեքենան ու քշեցի հիվանդանոց։ Մտնելով հիվանդանոց մեզ մոտեցավ բժիշկ և հարցրեց․
-Ի՞նչ է եղել։
-Չգիտեմ բժիշկ ջան ուշագնաց եղավ և չի արթնանում, խնդրում եմ ասեք, որ քուրս լավ է։
Նա ասաց, որ քրոջս տանեմ 45 համարի հիվանդասենյակ։ Հետո ինձ ասացին, որ դուրս գամ։ Ես այնքան անհանգիստ էի չէի հասկանում ինչ է եղել։ Ես անհամբեր սպասում էի, թե երբ է բժիշկ դուրս գալու հիվանդասենյակից և ասի, թե ինչ է եղել քրոջս։ Մոտ 5 րոպե անց բժիշկ դուրս եկավ և ասաց․
-Շատ եմ ցավում։
Ես խառնվեցի իրար և ասացի․
-Բ․․․բ․․․Բժիշկ ջան ինչի՞ եք ցա․․ցավակցում։
Ես շատ հուզված էի և չէի կարողանում խոսել։
-Ցավում եմ, բայց ձեր քույր մահացել է, նրա մոտ սրտի կատված է եղել։
-Ի՞նչ․․․ Չէէէ․․․․չ․․չէ․․․․Խաբում եք, այդ ինչ եք խոսում բժիշկ։
-Ցավում եմ, բայց ձեր քույրը մինչև հիվանդանոց բերելն է մահացել։
Ես միանգամից բռնեցի ձեռքերս և չոքեցի գետնին ու սկսեցի բարձր ձայնով լաց լինել, ինչպես փոքրիկ երեխան։
