5 страница22 марта 2020, 03:08

Ամեն Գիշեր...

Անձրևը ավելի ուժեղացավ, բայց պետք է գնայի հարցաքննության։ Ինչ խոսք ամենակասկածելին Ալեքսանյանների ընտանիքն էր և որոշեցի հենց նրանցից էլ սկսել, սակայն իրավիճակը էլի ավելի չլարելու համար որոշեցի նրանց այցելել որպես հյուր, իսկ դա ավելի բնական կլիներ Թեմմիի հետ, և վերջապես իրավիճակը  իդեալական մտերմիկ դարձնելու համար պետք էր նվերով գնալ ։ Միշտ սիրել եմ նայել թե ինչպես է Թեմմին աշխատում խոհանոցում, նամանավանդ այսպիսի եղանակին. և ահա,նա կթխի թխվածք թեյի սեղանի շուրջ համախմբելու համար ՝մեզ և մեր հարևաններին։
1 ժամ անց, անձրևը դեռ շարունակվում է, մենք պատրաստ ենք։ Կողպեցինք դուռը, շանը հարմար տեղավորեցինք և գնացինք "այցելելու մեր հին հարևաններին"։
Թեմմին սեղմեց զանգի կոճակը.
-Ով է, - հարցրեց մեղմ ձայնով մի աղջիկ։
-Ձեր հարևանները։
-Չեք վախենում դուրս գալ տանից, - կարծես մեր այցի իրական նպատակը հասկանալով ներսից հարցրեց օրիորդը։
-Ամենևին, հուսամ չեք թողնի անձրևի տակ շատ մնանք քաղցրիկս։
Դուռը բացվեց և մեզ դիմավորեց մի երիտասարդ աղջիկ։Նա հանեց մեր բաճկոնները և մեզ ուղեկցեց հյուրասենյակ։ Ես ինձ կաշկանդված էի զգում, բայց փորձում էի ցույց չտալ։ Տանը ամենինչ ճնշող էր։ Գերիշխում էին կարմիր և սև գույները, և Շրջված Խաչ... Սատանիզմի խորհրդանիշը ։ Իսկ դրսի ամպրոպն ու անձրևը այս ամենը դարձրել էին սարսափ ֆիլմի մի հատված։ *Սա արդեն լուրջ է, հուսամ դուրս կգանք այստեղից* - մտածեցի ես։
Վերջապես հասանք հյուրասենյակ։ Այնտեղ էին պարոն և տիկին Ալեքսանյանները, նստած բազմոցին։
-Հելե'ն, թեյ դիր, մեր հյուրերը երևի մրսում են, - նկատեց տիկինը:
-ԵՒ կխնդրեմ այս թխվածքը նույնպես մատուցել, - ավելացրեց Թեմմին։
-ԵՒ այսպիսով, ինչ են կորցրել մեր երկու աղունիկները այստեղ, - մեղմ հարցրեց պարոն Ալեքսանյանը։
-Երբեք չէինք հանդիպել, որոշ...
-Իսկ եթե լուրջ, - ձայնի երանգը կոպտացնելով ինձ ընդհատեց  պարոնը։
-Ճիշտն ասած մի քանի բան էր հետաքրքիր  վերջին գիշերվա դեպքի մասին։
-Եկել ես հարցաքննության, - սպառնալից ժպիտով հարցրեց նա։
-Ոչ, ոչ, ամենևին։ Ուղակի հետաքրքիր էր ձեր կարծիքը լսել։
-Իմ կարծիքը? Դժվար է պատասխանել..
Այդ ընթացքում տան աշխատակիցը բերեց թեյը և թխվածքը։
-Այդ գիշեր հավանաբար բոլորը քնած էին, - շարունակեցի խոսք քաշել:
-Ինչ տարբերություն?
-Դե արթուն լինելու դեպքում հնարավոր է ինչոր բան նկատեիք։
-Ոչմի արտասովոր բան չեմ նկատել։
-Այսինքն արթուն էիք։
-Իրավունք չունեմ տանս մեջ գիշերն արթնանալու?
-Ես դա նկատի չունեի։ Ուզում էի ասե...
-Մեղադրանք!?
-Ոչ!
-Իսկ ինչ?!
Լարված իրավիճակ էր և Թեմմին ճիշտ ժամանակին միջամտեց.
-Պարոն, մենք բնավ չենք ցանկանում մեղադրել ձեզ, ընդհակառակը, ցանկանում ենք իրազեկել հնարավոր ռիսկերի մասին և կանխել դրանք։
Գռեհիկ ժպիտով դեմքին պատասխանեց պարոնը.
-Հմմ, պարզ է։ Դեռ էլի կլինեն սպանություններ ։
-Ինչո՞ւ։
-Քանի որ մարդասպանը ազատության մեջ է... , - և շշուկով ավելացրեց, - ամեն գիշեր։
Նրա խոսքերը ցնցեցին ինձ։ Նա կարծես ինչորբան գիտեր։ Ինչևէ, արդեն մթնում էր, պետք էր շտապել տուն։ Շնորհակալություն հայտնեցինք և դուրս եկանք։ Սենյակից դուրս գալուց  երբ մի պահ հետ հայացք նետեցի դեռ տեսնում էի պարոնի ժպիտը, որի տակ թաքնված էր մի ամբողջ սպառնալիք։
Անձրևը կտրվել էր, բայց քամին դեռ ոչ։ Արդեն արևը մայր էր մտել, բայց նրա վերջին շողերը դեռ չէին թողնում լիակատար մթի գոյությանը։ Մենք շտապ էինք քայլում։ Գիշերվա ընթացքում է ամենինչ տեղի ունենում և պետք էր շուտ տուն հասնել։
Հասանք տուն ամենինչ կարգին էր, Ռոզին արդեն ապաքինվում էր և ուրախ դիմավորեց մեզ։ Ազդանշանը միացրեցի։ Որոշեցինք ֆիլմ դիտել լարվածությունը ցրելու համար։ Արդեն կարծես թե ամենինչ հանգիստ էր։ Քնելիս արդեն շատ չէի լարվում...
Բայց առավոտը չէր կարող առանց մահվան լուրի լիներ, չէ որ մարդասպանը ազատության մեջ է... ամեն գիշեր... 😌

5 страница22 марта 2020, 03:08