6 страница24 марта 2020, 22:12

Վերջին Ճիչը

Առավոտ, սպանություն, նրա մահվան մասին ես չէի էլ կարող պատկերացնել։ Ով էր զոհը? Չէ որ նա հենց գլխավոր կասկածյալն էր։ Այո, այո, պարոն Ալեքսանյանը։ Այն նույն մարդը, որին երեկ այցելեցինք։

Առավոտ էր։ Զանգահարեց կապիտանը։
-Էդգար, ես չէի սպասում քեզանից։ Քո քթի տակ սպանություններ են տեղի ունենում իսկ դու դեռ քնած ես։ Մամուլը թնդում է սրա մասին լուրերով։ Հասկանում ես գործի պատասխանատուն ես եմ։ Ինձ կարող են հեռացնել համակարգից։
-Ինձ ժամանակ է հարկավոր։ Մեկ շաբաթ։
-Դու չես տեսնում!? Օր օրի ամեն ինչ ավելի է վատանում։ Մեկ շաբաթից թաղամասում ոչոք չի մնա։ Լսիր ընկեր, հաշվի առ նաև այն փաստը , որ դու և քո կինը նույնպես վտանգի մեջ եք։ Փակ է ձեր թաղամաս տանող ճանապարհը, այնպես որ ոչոք չի անհանգստացնի։ Միայն ամենինչ արագ ավարտին հասցրու։

Հագնվեցի և գնացի դեպքի վայր։ Զանգը սեղմեցի, Հելենը՝ տան աշխատողը, ուղեկցեց ինձ մինչև պարոն Ալեքսանյանի գրասենյակ, որտեղ էլ որ գտնվում էր նրա դին, աթոռի վրա։ Նրա մաշկը ամբողջությամբ քայքայված էր։Ձեռքը մեկնած էր ջրով լի բաժակին։ Ինձ զարմացնում էր մի բան, թույնը։ Ինչպես է հայտնվել նրանց օրգանիզմում։ Ինչ թույն է եղել, որ այսպես քայքայել է մաշկը։ Վերցնում էի նմուշ, որպեսզի ուղարկեմ լաբորատորիա, երբ նկատեցի կոճակ գետնին ընկած։Այն ես ինչոր տեղ տեսել էի։Այս թաղամասում մնացել էր երկու ընտանիք, բացի մեզնից, որտեղ սպանություն տեղի չէր ունեցել՝ Խաչատրյաննների և Մուսալեռցիքի։
Սակայն մեկ հարց։ Ինչ դրդապատճառներ նրանք պետք է ունենան։ Հնարավոր է վաղեմի թշնամություն? Կամ թաքնված մանյակներ կամ ծալը պակասներ? Ծալը պակասներ.. Ինչպես չէի հասկացել։ Չէ որ մենք ունենք հոգեկան շեղումներ ունեցող հարևան և կոճակն էլ դա հենց պարոն Արամյանինն էր՝ այն ժակետից որը մենք նրան նվիրել էինք զատկին, իսկ թույնը պատրաստել էր իր այգու բուսատեսակներից, քանի որ դրանք շատ շատ էին։ Ամեն ինչ պարզ էր ։ Հոգեբուժները կարծում էին որ նա արդեն նոռմալ է, բայց արի ու տես քանի մարդու մահ պատճառեց։ Ես անմիջապես զանգահարեցի հոգեբուժարան։ Անցավ կես ժամ։ մեքենան ժամանեց, նրան փաթաթեցին և մտցրին մեքենան։ Նա շարունակ գոռում էր որ նա վաղուց է ապաքինվել և ոչնչի հետ կապ չունի։ Զանգահարեցի կապիտանին, առաքելությունն ավարտված էր, գործը փակված։ Նա խոստացավ կլորիկ գումար նստեցնել հաշվիս։
Ես ու Թեմմին վերադարձանք մեր առօրյային և կարելի էր հանգստանալ արդեն։ Դուրս եկանք, զբոսնեցինք, ընթրեցինք ։ Օրվա ավարտին ֆիլմ դիտեցինք։ Ռոզիի վերքերը Լավացել էին և նա արդեն վազվզում էր կայտառորեն։ Վաղվանից Թեմմին արդեն կգնա աշխատանքի, իսկ ես կշարունակեմ կիսատ գործերս։ Քնելու ժամանակն է։ Կարծում եմ ազդանշանի կարիքը այլևս պետք չի գա, այնպես որ չմիացրեցի։

Բավական հանգիստ քնեցի։ Թեմմին նույնպես։ Նախաճաշեցինք առավոտյան և արդեն Թեմմին պատրաստ էր աշխատանքի գնալու։ Գնացի ճանապարհելու նրան։
Այս ամենը կավարտվեր հենց այսպես, եթե չլսվեր վերջին չտուժած ընտանիքի՝ Խաչատրյանների տնից լսվող ճիչը։ Ամեն ինչ դեռ շարունակվում է։

6 страница24 марта 2020, 22:12