Վերջին Գիշերը
Ով? Ով կարող էր լինել? Փաստ էր այն, որ հիմա առավոտ էր, իսկ անցած բոլոր սպանությունները տեղի էին ունեցել գիշերը։
Նորից թունավորում։ Այս անգամ կար ականատես։ Մահացել էր Պարոն Խաչատրյանը, իսկ ականատեսը նրա կինն էր։ Նա շոկի մեջ էր, բայց կարողացավ ուժ գտնել տեսածը պատմելու համար.
- Մոտ 30 րոպե առաջ արթնացա քնից։ Ինչպես ամեն առավոտ, այս անգամ ևս նախաճաշ պատրաստեցի ընտանիքի համար։ Մենք հավաքվեցինք ընտանիքով սեղանի շուրջ և սկսեցինք ընթրել։Բոլորին հյութ լցրեցի։ Հանկարծ ամուսինս սկսեց հազալ, ապա ցավից գոռալ ... Դա ահավոր է, չեմ ցանկանում հիշել...
- Տիկին Խաչատրյան, խնդրում եմ, հանուն հետագա դեպքերի կանխման։
- Նա սկսեց հազալ, իսկ նրա մաշկը... մաշկը սկսեց չորանալ, իսկ մենք ուղակի նայում էինք։
- Դուք ոչնչով նրան չէիք օգնի, - հուսադրելու համար ասացի ես։ Դուք նշեցիք որ հյութ խմել եք բոլորով։ Ինչպես ստացվեց որ թունավորվեց միայն ձեր ամուսինը?
- Երդվում եմ, ես ոչ մի կապ չունեմ այս ամենի հետ։ Ես իմ ամուսնու հետ հաշտ էի, ես ոչ մի պատճառ չունեի, ես...
- Մի անհանգստացեք տիկին, մեղավորը իր պատիժը կստանա։
-Այո, հուսամ...
Ես խնդրել էի Թեմմիին գնալ աշխատանքի։ Այդպես նա վտանգից հեռու կլիներ։ Դուրս եկա դեպքի վայրից և զանգահարեցի լաբորատորիա ՝ թույնի բաղադրության արդյունքները պարզելու համար։ Նրանք դեռ չէին հասկանում թե դա ինչ է և մի քանի օրից կլիներ վերջնական պատասխանը։
Զանգահարեցի կապիտանին, խնդրեցի հոգեբուժարանից ազատել պարոն Արամյանին։ 10 րոպե անց նա հետ զանգահարեց։Գուշակեք նրա պատասխանը։
Նա նույնպես ՄԱՀԱՑԱԾ էր, և ինչից? Կրկին թունավորում։ Բանտապահները հայտնեցին դեպքի վայրից, որ ամենայն հավանականությամբ պետք է թունավորված լինի կնոջ այսօրվա բերած ապուրից։ Անմիջապես շտապեցի նրանց տուն։ Այս ամենի մասին դեռ տեղյակ չէր տիկին Արամյանը։ Նա հիմա ատում էր ինձ ու Թեմմիին, նրա ամուսնուն հոգեբուժարան ուղարկելուց հետո։ Ես պետք է նրան ստեի որպեսզի արդյունքի կարողանայի հասնել։
- Տիկին, ես կօգնեմ ձեր ամուսնուն դուրս գալ այնտեղից։
Մի քանի համոզիչ խոսքերից հետո կարողացա համոզել խոսել ինձ հետ։ Պետք էր պարզել ինչպես է թույնը հայտնվել ճաշի մեջ, բայց իհարկե անլուրջ էր միանգամից խոսել հավով ապուրի մասին, որը նա երեկ էր պատրաստել ամուսնու համար։ Ես չէի ցանկանում նրան հայտնել ամուսնու մահվան մասին, որովհետև միակ պատճառը իմ հետ խոսելու դա այն հույսն էր, որ ես կազատեմ իր ամուսնուն հոգեբուժարանից։
- Ես հետաքրքրվել եմ քո ամուսնով։ Նա լավ է։ Ուղակի ասացին որ դուք նրան ապուր էիք տարել, որը թունավորված էր։ Հնարավոր է հին մթերքներ եք օգտագործել?
- Ոչ, ոչ, ամեն ինչ մեր այգուց էր հավաքած։ Ինչպես կարող էր դա տեղի ունենալ։ Չի թունավորվել? Աստված իմ ես ուղակի ապուր էի պատրաստել։
-Ամեն ինչ կարգին է։ Բանտապահները հիմարի պես վրա են տվել ձեր պատրաստած ճաշի վրա և ինքներն են թունավորվել։ Բայց դուք փորձեք հիշել ինչը կարող էր թունավորել ապուրը։ Դա կարևոր է։
- Լավ, եթե այդպես կարևոր է ուրեմն հիշելու դեպքում կզանգահարեմ։
- Շնորհակալ եմ։
Գնացի տուն սափրվեցի. վաղուց չէի սափրվել։ Մտածեցի ։ Տարբերակները չկաին, նույնիսկ մի պահ մտածեցի Թեմմիի տարբերակը, բայց դա նույնքան հիմար տարբերակ էր որքան որ իմը։ Այս ընթացքում ես մտածում էի։
Մեր թաղամասում բոլոր ընտանիքները համերաշխ էին։ Ոչոք չէր սպանի իր ընտանիքի անդամին։ Ով կարող էր լինել ։
Ժամը արդեն 9ն էր։ Թեմմին հոգնած տուն վերադարձավ։Ընթրեցինք, խոսեցին։ Ամեն ինչ խճճված էր։
Բոլոր ընտանիքներում կային զոհեր, վերջին ընտանիքը մերն էր։ Այս գիշեր հաստատ ինչոր բան լինելու էր...
Ժամը երևի 11ն էր երբ մենք ցանկանում էինք պատրաստվել քնելու։ Ինչպես միշտ միացրեցի անվտանգության համակարգը քնելուց առաջ։ Զենքս արդեն մոտս էի պահում ամեն ինչ կարող էր պատահել։ *Ամեն գիշեր, ամեն գիշեր * մտքումս կրկնում էի ես։ Ցանկանում էի հագնել գիշերանոցս, երբ լսեցի դռան թակոցի ձայն և անվտանգության համակարգի ահազանգը։
Հանեցի զենքս, Թեմմիին ասեցի որ գնա սենյակ և փակի դուռը։
Հանգիստ մոտեցա դռանը, զենքս պահեցի դեպի դուրս և լսեցի ծանոթ ձայն։
