Գողություն սուպերմարկետում
Մաս 1
Ես Ամանդան եմ, 18 տարեկան, ապրում եմ մենակ, քանի որ ծնողներս բնակվում են արտասահմանում, ավելի ճիշտ բնակվում էին. հայրս այնտեղ մահացավ, իսկ մայրս ֆինանսական խնդիրների պատճառով չկարողացավ հետ վերադառնալ:Ինձ ոչ այնքան մենակ չզգալու և կենդանասեր լինելու համար պահում եմ շուն: Ամեն երեկո նրա հետ գնում եմ զբոսանքի:Այս մեկը ևս բացառություն չէր: Զբոսանքից վերադառնալով երբ պետք է կերակրեի շանս, հիշեցի, որ չեմ գնել նրա կերը ու արագ շտապեցի մոտակա սուպերմարկետ՝ շանս կերի հետևից:Երբ հասել էի դրամարկղի մոտ չգիտես ինչու հենց այդ պահին լույսերն անջատվեցին:Լսվեց անհասկանալի աղմուկ-աղաղակ,իսկ այդ ընթացքում ինձ հրելով անցան երկու տղա, որոնց դեմքը մթության պատճառով չտեսա, բայց կարծես դրանք ինքնին արդեն քողարկված էԻն:Ինչևէ:Շտապեցի վերադառնալ տուն:Արդեն գրեթե իմ տան մոտակայքում էի,երբ ականատես եղա երկու տղայի վեճին, որը կարծես գնալով կռվի էր վերածվում:Թաքնվեցի պատի ետևում, ու փորձեցի լսել ինչ են խոսում:
-Հե՛յ, հիմա ինչ թողնում ես ու գնա՞ս
-Մնալու պատճառ չեմ տեսնում
-Կանգնի՛ր, բայց չէ որ մենք պետք է միասին վերադառնանք
-Ոչ, դու գնա առանց ինձ ու առանց սրա
-Բայց...
-Եվս մեկ խոսք ու ամեն ինչ վատ կվերջանա,-հանելով ատրճանակը ուղղեց մյուսին:Քիչ անց լսվեց կրակոցի ձայն:Շունս միանգամից սկսեց հաչալ ու դրան զուգահեռ լսվեցին ձայներ.
Վախից քիչ էր մնում ճչայի, բայց մի կերպ ինձ զսպելով, փորձեցի աննկատ հեռանալ ու վերադառնալ տուն:Արդեն տանս դիմացն էի, երբ ինչ-որ մեկը պարանոցիս դրեց դանակ ու սկսեց սպառնալ:
-Ո՞վ եք դուք
-Առանց ավելորդ հարցերի
-Դրա ձայնը կտրիր, եթե չես ուզում կորցնել նրան
-Եղավ, բայց խնդրում եմ մի սպանեք ինձ,-ամբողջ մարմինս դողում էր, նա մի պահ արձակեց ինձ ու հրելով առաջ՝ պահանջեց դուռը բաց անել:Ու հենց ուզում էի շրջվել, տեսա նրան ընկած արյունոտ հատակին:Նրան հարվածողը՝ ձեռքին ինչ-որ կոնֆետների տուփ, նույնպես վիրավոր ընկավ հատակին:Այդ ամենը այնքան արագ կատարվեց, որ ես չհասցրի անգամ աչք թարթել:Միանգամից օգնություն ցուցաբերեցի ձեռքը վիրավոր՝ ինձ օգնականին:Քիչ անց նա ուշքի եկավ ու առանց թույլտվության մի կերպ ոտքի կանգնեց ու բացելով դուռը դուրս եկավ:Կարծես ինձ սպանել փորձողին էր ման գալիս բայց նա անհետացել էր:Շփոթված էր մահու չափ, երեսին գույն չկար:Փոքր-ինչ հետո կարծես հիշելով թե ինչ է կատարվել, ասաց.
-Քեզ հետ ամեն ինչ կարգի՞ն է
-Այո, այո, բայց ո՞վ եք դուք
Մինչ նա կպատասխաներ, հեռուստացույցով ազդարարեցին.
-Ուշադրութուն, ուշադրություն, այսօր 22:20-ի սահմաններում էլեկտրաէներգիայի խափանման հետևանքով անջատվել էին մոտակա սուպերմարկետի լույսերը, որի ընթացքում կատարվել է գողություն,ի զարմանս շատերի գողը իր հետ տարել է ընդամենը երկու կոնֆետների տուփ,թե ինչո՞ւ կմանրամասնենք գործի քննության ավարտից հետո, կասկածյալները փախուստի մեջ են.
Այս ամենը լսելուց հետո, բերանս ջուր առա, կարկամել էի, չգիտեի ինչ ասել.
-Ուրեմն այդ դո՞ւ ես եղել, դու գո՞ղ ես...
Շարունակելի...
