Մաս 2
-Ոչ, ոչ ամեն ինչ այդպես չէ ինչպես դու ես կարծում,ես հիմա ամեն ինչ կբացատրեմ, ես գող չեմ:
-Բոլորն գողերն էլ դա են ասում:
-Իսկ եթե գող եմ, ինչո՞ւ պետք է քեզ օգնեի:
-Դա արդեն դու կիմանաս, այնուամենայնիվ հենց հիմա հեռացիր իմ տանից:
-1 րոպե խնդրում եմ լսիր ինձ, ես գող չեմ, ես գաղտնի գործակալ եմ:
-Ի՞նչ, գաղտնի գործակա՞լ, միայն թե չասես, որ այս կոնֆետների տուփն էլ գաղտնի սարք է իրականում:
-Գաղտնի սարք չէ, բայց ներսում կոնֆետներ էլ չեն:
-Ի՞նչ, ձե՞ռք ես առնում:
-Բոլորովին, բացիր ու ինքդ կհամոզվես:
-Ոչ, չեմ ուզում, ինչ իմանամ, որ ներսում պայթուցիկ չէ՞:
-Հանգիստ եղիր, եթե պայթուցիկ լիներ վաղուց արդեն պայթած կլիներ:
-Հե՛յ:
-Ներիր, լավ ինքս կբացեմ:
Նա բացեց այն, այնուհետև կոնֆետներից մեկը:
-Բայց սա կոնֆետ չէ:
-Ճիշտ ես, սա իրականում...ոսկի է:
-Ի՞նչ, հաստատ չե՞ս կատակում:
-Ամենևին:
-Լավ, ընդունենք հավատացի, իսկ նա՞, նա ո՞վ էր:
-Բենն էր, նա նույնպես գաղտնի գործակալ էր, բայց արդեն ոչ, սրա մյուս տուփը նրա ձեռքում էր, նրա ներսում էլ ադամանդ էր, որ նա իր ագահության պատճառով վերցրեց ու փախավ գողի պես:
-Պարզ է, փաստորեն դա՞ էր ձեր կռվի պատճառը:
-Այո:
Մինչ մենք զրուցում էինք նրա հետ, մյուս սենյակից եկավ շունս ու սկսեց հոտոտել կոնֆենտների տուփը, և կարծես դրանք նրան դուր եկան, որ նույնիսկ նա կոնֆետներից մեկը տարավ իր հետ.
-Հե՛յ, տու՛ր այստեղ, դա կոնֆետ չէ:
Բռնի՛ր նրան:
-Քո ոսկե կոնֆետն է՝ դու էլ բռնիր:
Ինչևէ:Մենք ի վերջո երկուսով կարողացանք կանգնեցնել Բոնիին, ու վերադարձնել կոնֆետը:Հետո չգիտես ինչպես քնով ընկանք ու արթնացանք արդեն առավոտյան՝ իմ դռան թակոցից: Քնաթաթախ աչքերս բաց անելով, ուզում էի գնալ բացելու, բայց գաղտնի գործակալը առաջ ընկավ ինձնից ու գլխի ընկնելով՝ թե ով կլինի խնդրեց, որ չբացեմ.
-Դա հաստատ ոստիկանությունն է, երևի եկել է քննելու, թե արդյոք երեկվա սուպերմարկետի գողերը այստեղ եղել են թե ոչ,մի՛ բացիր, խնդրում եմ:
-Այդ քեզ համա՞ր ես ասում, եթե այո, ապա ես ոչինչ չեմ ասի նրանց:
-Ոչ միայն, այլ նաև քո:
-Ի՞մ:
-Այո, չեմ ուզում, որ իմ պատճառով ավելորդ քաշքշուկի մեջ ընկնես:
-Լավ:
-Իսկ նրանց գնալուց հետո ես նույնպես կգնամ:
-Ու՞ր:
-Քեզ համար միևնույն չէ՞:
-Իհարկե ոչ:
-Ինչո՞ւ:
-Դե գոնե նախաճաշիր ինձ հետ, հետո կարող ես գնալ:
-Նախաճաշե՞մ:
-Այո, այլ բաներ չմտածես, ուղղակի նախաճաշն արդեն երկու բաժին եմ պատրաստել:
-Այդ դեպքում լավ:
Նախաճաշի ընթացքում վերջապես ներկայացավ նա, բայց նրա ներկայանալուց հետո միայն.
-Ի դեպ իմ անունը Ամանդա է:
-Ուրախ եմ:
-Իսկ քո՞նը:
-Ի՞մը:
-Այո, քոնը:
-Լեոն:
-Ես նույնպես ուրախ եմ:
-Դե ես արդեն գնամ, ևս մեկ անգամ ներիր անհանգստության համար, և շատ շնորհակալ եմ ամեն ինչի համար:
-Ներում եմ, ես էլ եմ շնորհակալ:
-Դո՞ւ, ինձնի՞ց:
-Այո, չէ որ փրկեցիր ինձ:
-Ա՛, դա, կարիք չկա դա էլ էր իմ մեղքով:
-Այնուամենայնիվ:
-Դե հաջողություն Ամանդա:
-Հաջողություն Լեոն:
Արդեն դուրս էր գալիս երբ հետ դառավ ու ասաց.
-Եվ հանգիստ եղիր պատահածի առումով, խոստանում եմ քեզ ոչ մի վտանգ չի սպառնա,և եթե հանկարծ
ոստիկանությունը գա մի՛ բացիր դուռը,խնդրում եմ:
-Եղավ:
Նա գնաց:Դուրս գալուն պես զանգեց պատվիրատուն ու ճշտեց, թե ինչպես է անցել առաջադրանքը ու կանչեց իր մոտ պատվերը բերելու:Հենց սկզբից որոշեց չպատմել պատահածի մասին ավելորդ խոսակցություններից խուսափելու և եղածը գոնե ինչ-որ կերպ կոծկելու համար:Ներս մտնելուն պես հանձնեց կոնֆետների տուփը պատվիրատուին.
-Իսկ մյուսն ու՞ր է:
-Մյու՞սը:
-Այո:
-Չկա:
-Ինչպե՞ս չկա:
-Այդպես:
-Լավ, կարող ես չասել,ես արդեն տեղյակ եմ:
-Իրո՞ք:
-Այո, և արդարանալու կարիք չկա, դու մեղավոր չես, իսկ առաջադրանքը մաքո՞ւր է կատարվել:
-Ճիշտ այդպես:
-Ստում ես:
-Չեմ ստում:
-Լավ, այդ դեպքում ի՞նչ կասես սրա մասին,-Ամանդայի նկարը ցույց տալով ասաց նա:
Շարունակելի...
