3 страница28 марта 2018, 22:48

Մաս 3


-Բայց...

-Ո՞վ է այս աղջիկը, ինչպե՞ս կարող էիր նման բան թույլ տալ, իսկ եթե սրա մասին իմանա ոստիկանությունը, ի՞նչ ես անելու:

-Ներեցեք, կարող եք չվճարել առաջադրանքի դիմաց, միայն խնդրում եմ նրան հանգիստ թողեք, երդվում եմ նա ոչինչ չի ասի:

-Իսկ ես համոզված չեմ դրանում, այնպես որ...

-Խնդրում եմ, միայն ոչ դա, ես չեմ կարող թույլ տալ, որ դուք նրան սպանեք:

-Քո թույլատվությանը ոչ ոք չի սպասում, հիշեցնեմ գաղտնի գործակալների կանոնը, թե՞ ինքդ կասես:

-Գիտեմ, եթե բացահայտվում է գաղտնի գործակալի ինքնությունը որևէ այլ անձի մոտ, ապա այդ անձը կամ պետք է մեռնի, կամ նույնպես դառնա գաղտնի գործակալ:

-Ե՞վ:

-Նա կդառնա գաղտնի գործակալ:

-Ի՞նչ, դու հասկանում ես ի՞նչ ես խոսում:

-Այո, և ոչ միայն, այլև գիտակցում եմ ինչքան լուրջ է ամեն ինչ, 1 շաբաթ ընդամենը, ընդամենը 1 շաբաթ ու ես նրան կդարձնեմ գաղտնի գործակալ, և եթե դրժեմ խոստումս ինքս կհեռանամ ինքնակամ:

-Այդ դեպքում լավ, բայց ևս մեկ բան:

-Լսում եմ:

-Դու այդ 1 շաբաթում պիտի վերադարձնես նաև կոնֆետների մյուս տուփը, հակառակ դեպքում...

-Կարող եք չշարունակել, ես կանեմ դա:

Նա վազքով դուրս եկավ շենքից ու նստելով մեքենան սլացավ դեպի Ամանդայի տուն:Հասնելուն պես սկսեց խելագարի պես անընդհատ թակել նրա դուռը, բայց ներսից բացի շան հաչոցից ուրիշ ձայն չէր լսվում:Նա անելանելի վիճակում էր, ինչ ասես մտքով չէր անցնում ու չգիտեր ինչ անել:Ամբողջ փողոցով նրան փնտրելուց և չգտնելուց հետո, երբ արդեն ուզում էր գնալ, վերջապես հայտնվեց Ամանդան:Նա տեսնելուն պես միանգամից նրան գիրկն առավ:Ամանդան ապշել էր նրա հանկարծակի գիրկընդխառնումից:Մի քանի վայրկյան անց նա նրան բաց թողեց ու ասաց.

-Ներիր,ուղղակի էմոցիաներս տեղի տվեցին, քեզ հետ ամեն ինչ կարգի՞ն է:

-Այո,ամեն ինչ կարգին է, բայց դու ի՞նչ գործ ունես այստեղ:

-Դու պետք է գաս ինձ հետ:

-Գա՞մ, ու՞ր, ինչու՞:

-Ես բոլոր հարցերիդ կպատասխանեմ, բայց ճանապարհին, լա՞վ:

-Ոչ, մինչև չիմանամ պատճառը ես ոչ մի քայլ չեմ անի:

-Ներիր, բայց դու այստեղ մնալով վտանգում ես քո կյանքը,ես չեմ կատակում, վստահի՛ր ինձ:

-Իսկ շու՞նս:

-Նրան էլ կարող ես վերցնել, բայց արագ, վերցրու ամենաանհրաժեշտ իրերդ ու արի, ես դրսում կսպասեմ:

-Լավ:

Ճանապարհին նա մի քանի բառով պատմեց, թե ինչու է նրան տանում իր հետ,պատճառաբանելով այն հանգամանքը,որ նրան սպանել փորձող գործակալը ազատության մեջ է, և ամեն րոպե կարող է վերադառնալ, բայց ոչ գլխավոր պատճառը:Հասան:Ներս մտնելուն պես.

-Սա իմ տունն է, ինչպես ասում են զգա քեզ ինչպես քո տանը,մոտակա մեկ շաբաթը կմնաս այստեղ հետո կտեսնենք:

-Այսի՞նքն, ի՞նչ նկատի ունես ասելով հետո կտեսնենք

-Ոչինչ, այսինքն եթե ամեն ինչ լավ ընթանա և հաջող ավարտվի կվերադառնաս տուն:

-Այդ ի՞նչը:

-Հիմա կասեմ, բայց խոստացիր, որ հանգիստ կընդունես:

-Ներիր, բայց չեմ կարող խոստանալ, քանի որ չգիտեմ ինչի մասին է խոսքը:

-Լավ, այդ դեպքում ես ապահովության համար կողպեմ դուռը:

-Ի՞նչ:

-Շշշ, ուշադիր ինձ լսիր:

Ահա և նա վերջապես ասաց այն, ինչի արձագանքից վախենում էր ամենից շատ:

-Ի՞նչ, ե՞ս գաղտնի գործակա՞լ,-միանգամից վազեց դռան մոտ,-հե՛յ, բացիր դուռը, ես գնում եմ:

3 страница28 марта 2018, 22:48