4 страница7 апреля 2018, 00:36

Մաս 4

-Փաստորեն չէի սխալվում կողպելով դուռը,-քմծիծաղով ասաց նա:

Լսիր ինձ մինչև վերջ, սա քո փրկության միակ միջոցն է, եթե դու չդառնաս գաղտնի գործակալ, քեզ կարող են սպանել:

-Ի՞նչ իսկ դո՞ւ:

-Ես այդտեղ արդեն անզոր եմ, դա գաղտնի գործակալների համար առաջին օրենքն է:

-Բայց վստահ կարո՞ղ եմ լինել,որ ամեն ինչ լավ կավարտվի:

-Ես ամեն հնարավոր բան կանեմ դրա համար, բայց դու էլ քո հերթին պետք է ջանաս,դե՞:

-Ես համաձայն եմ:

-Հիանալի է, ճաշենք ու սկսենք:

Ճաշելուց հետո նա մեծ ցուցանակի վրա գրեց գաղտնի գործակալների օրենքներն ու կանոնները և առաջադրանքների տեսակները ըստ բարդության:

-Սկսենք օրենքներից.

Օրենք համար առաջին.

Ինչպես նշեցի եթե բացահայտվում է գաղտնի գործակալի ինքնությունը որևէ այլ անձի մոտ, ապա այդ անձը կամ պետք է մեռնի, կամ նույնպես դառնա գաղտնի գործակալ:

-Ինչպես ի՞մ դեպքում:

-Այո:

Հաջորդ օրենքը.

Գաղտնի գործակալի որևէ առաջադրանքի տապալման համար պատասխանատվություն է կրում ոչ միայն նա, այլև ողջ անձնակազմը:

-Բայց ինչո՞ւ:

-Գաղտնի գործակալների օրենքները քննարկման ենթակա չեն:

Շարունակեմ

Օրենք երրորդ.

Գաղտնի գործակալը չպետք է ստի:

-Այսինքն եթե նա հայտնվի այն իրավիճակում երբ նույնիսկ իր կյանքը վտանգի է ենթարկված նույնպես չի՞ կարող:

-Ոչ, ո՛չ անձնակազմին, ո՛չ էլ առավելևս պատվիրատուին:

-Պարզ է:

Անցենք կանոններին.

Կանոն համար առաջին.

Գաղտնի գործակալը իրավունք չունի ընկեր կամ ընկերուհի ունենալ,

հա լավ հիշեցի, դու ընկեր չունեիր չէ՞:

-Ես ունեի ավելի շուտ ունեմ:

-Ուրեմն այլևս չունես:

-Հե՛յ:

-Իսկ ավելի կոնկրետ սուտդ չանցավ:

Հաջորդ կանոնը.

Գաղտնի գործակալ իրավունք ունի դառնալ միայն 18տարեկանը լրացած տղան/աղջիկը, ի դեպ դու քանի՞ տարեկան ես:

-Չգիտե՞ս որ կանանցից տարիք չեն հարցնում:

-Գիտեմ, բայց սա այդ դեպքը չէ:

-Լավ, թող քո ասածով լինի, իսկ իմ տարիքը դու արդեն նշեցիր:

-18՞:

-Այո:

Եվ վերջին կարևոր կանոնը

Գաղտնի գործակալը պետք է լինի մարզված և տիրապետի որոշակի մարզաձևի,որպեսզի հարկ եղած դեպքում հակահարված տա:

-Բայց...

-Գիտեմ, գիտեմ, այս մեկը մենք կշտկենք:

-Եղավ, այսքա՞նն էր:

-Գրեթե այո, և ևս մեկ բան, գաղտնի գործակալը իրավունք չունի սիրահարվելու, առավելևս մյուս գաղտնի գործակալին:

-Դա ինչու՞:

-Գաղտնի գործակալների կանոնները նույնպես քննարկման ենթակա չեն:

Հետո նա ցույց տվեց Ամանդայի սենյակը,որը գտնվում էր նրա սենյակի կողքին.

-Դե սա էլ քո սենյակը, եթե որևէ բան հարկավոր լինի անպայման տեղեկացրու ինձ:

-Եղավ:

-Դե բարի գիշեր, վաղը մեզ դաժան օր է սպասվում:

-Ինչ արած, բարի գիշեր:

Առավոտյան Ամանդան մի կերպ արթնացավ զարթուցիչի արդեն չգիտեմ նույնիսկ որերորդ զանգից հետո:Հյուրասենյակ մտնելուն պես՝ տեսավ համեղ նախաճաշի սեղան, որը կարծես անհամբեր սպասում էր նրան:Բայց հանկարծ շրջվեց ու տեսավ...

4 страница7 апреля 2018, 00:36