5 страница15 апреля 2018, 20:51

Մաս 5


Բայց հանկարծ շրջվեց ու տեսավ  շան անմեղ դեմքը.

-Բոնի՛, սիրտս կանգնեց:

Իսկ հետո, երբ նա շրջվեց Լեոնը եկավ և հետևից խուտուտ տվեց նրան, իսկ նա վախից բղավեց.

-Հե՛յ, վախեցրիր:

-Քեզ տեղն է, քնկոտիկ, բայց քանի որ սա դեռ առաջին օրն է ներում եմ:

-Իրո՞ք:

-Այո, եթե չներեի կզրկեի նաև նախաճաշից, արի նախաճաշենք:

-Այս ամբողջը դո՞ւ ես պատրաստել:

-Այո, դե հյուրերին պետք է պատշաճ ձևով հյուրասիրել:

-Օ ինչ մեծ պատիվ:

Նախաճաշից հետո նրանք բարձրացան Լեոնի մարզասրահ, որպեսզի սկսեն առավոտյան մարզանքը:

Ամանդան տեսնելով նրա մեծ մարզասրահը զարմանքից բերանը ջուր առավ.

-Այս ամենը քո՞նն է:

-Այո, ինչո՞ւ:

-Ուղղակի սա կարծես ոչ թե գաղտնի գործակալի տուն լինի այլ որևէ մարզիչի մարզասրահը:

-Դե բայց արի ու տես, որ մարզասրահ կարող են ունենալ ոչ միայն մարզիչները, այլ նաև

գաղտնի գործակալ-մարզիչները:

-Այսի՞նքն:

-Այսինքն արդեն բավական է ժամանակ շահես, գնացինք սկսկելու հեծանվավազքը:

Նա մոտեցավ և կարգավորելով հեծանիվի արագությունը՝ ասաց.

-Դե սկսեցինք վազքը:

Ամանդան սկսեց վազել, բայց քիչ անց ասաց.

-Հե՛յ,բայց սա շատ արագ է:

-Սխալվում ես, սա դեռ դանդաղն է:

-Եթե այսպես շարունակվի ես կընկնեմ:

-Չես ընկնի եթե այսքան բողոքելու տեղը վազես:

Նա խոսքն էլ չէր ավարտել, երբ Ամանդայի ոտքը սայթաքեց:

Բարեբախտաբար Լեոնը հասցրեց նրան ժամանակին բռնել ու կանխել

սպասվող սայթաքումը:

-Քեզ հետ ամեն ինչ կարգի՞ն է,-անհանգստացած ասաց նա:

-Այո:

-Դա լավ է, բայց դու եթե շարունակես այս տեմպերով՝ արդյունքի չես հասնի:

-Բայց սա դեռ առաջին անգամն է:

-Ամեն ինչ սկսվում է առաջինից, այնպես որ...շարունակեցինք:

Անցավ երկու օր:Ամանդայի քրտնաջան աշխատանքը՝ լի դաժան մարզումներով կարծես տալիս էր իր արդյունքը,

ինչի շնորհիվ էլ նա արժանանում էր Լեոնի գովասանքին.

-Դե ևս մեկը, դու կարող ես:

-Այո, ես արեցի դա,-անելով վերջին ժիմը,-ուրախացած ասաց Ամանդան:

-Ապրես, դե գնա ցնցուղ ընդունիր ու անցնենք նախաճաշին:

Մինչ նա ցնցուղ էր ընդունում, Լեոնի հեռախոսին զանգ եկավ:Պատվիրանուն էր,վերցրեց.

-Լսում եմ:

-Վերցնում ես քեզ հետ ևս մեկին ու շտապում տվյալ հասցեով, այնտեղ տեղի է ունենալու մի երեխայի ծննդյան տարեդարձ, որին ներկա են լինելու մուլտհերոսներ, որոնք սակայն գողեր են, դուք նրանցից շուտ պետք է հասնեք և ժամանակին կանխեք գողությունը:Դու ինձ լա՞վ հասկացար

-Այո:

-Ես հիմա հասցեն քեզ կուղարկեմ:

-Եղավ:

Նա զանգեց մյուս գործակալներին, բայց բոլորն էլ այլ պատվեր էին ընդունում:

Այլ տարբերակ չկար, նա իր հետ վերցրեց Ամանդային ու ճանապարհին պատմեց ամբողջը:

-Բայց չէ՞ որ ես դեռ գաղտնի գործակալ չեմ:

-Այո, բայց դու գիտես ինչպես պաշտպանվել հարկ եղած դեպքում:

-Դե այո:

-Դե վերջ:

-Հեյ այն ի՞նչ մեքենա է:

-Ես էլ տեսա, վստահ չեմ, բայց եթե մեզ են հետևում, ես սա կանեմ:

-Ի՞նչ:

-Բռնվի՛ր,-ասելով նա շրջեց մեքենան ու շեղեց նրանց հետևողներին:

5 страница15 апреля 2018, 20:51