Մաս 7
Ասաց, որ պետք է հանդիպեն և հանդիպման ժամ ու վայր նշելով՝ կախեց լսափողը:Լեոնը գիտեր,
որ դա լավ բան չէր գուշակում, բայց չգնալ չէր կարող:Երկու ժամ անց նա գնաց նշված հասցեով,որը բազմահարկ
ու քանդուքարափ մի շենք էր:Շրջեց ու ուսումնասիրեց տեղանքը, տվեց նաև նրա անունը, բայց ապարդյուն:
Հետո ինչ-որ աղմուկ լսեց:Սակայն մինչ նա կհասցներ գնալ ձայնի ուղղությամբ,հետևից նրա վրա հարձակվեցին
Բենի մարդիկ:Նա, գործի դնելով իր բռունցքներն ու լավ մարզված լինելու հանգամանքը, կարողացավ
ձեռբազատվել նրանցից:Բայց հետո եկավ մյուս խումբը, որը արդեն զինված էր ու ավելի մեծ ուժի տեր:
Նա շարունակեց հարվածներ հասցնել, բայց ինքը նույնպես ստացավ պատասխան հարվածներ:Ապա
հայտնվեց Բենն ու ասաց,որ սա իր նախազգուշացումն էր, որ նրան բռնել այլևս չփորձեն, հակառակ դեպքում
ամեն ինչ ավելի վատ կվերջանա, և նրա փոխարեն կտուժեն նաև անմեղ մարդիկ ու հեռացավ իր մարդկանց
հետ միասին:Լեոնն ուշքի գալով՝ զանգահարեց Ամանդային, սակայն նրա համարը անհասանելի էր:
Սիրտը կասկած ընկավ, նրան վտանգ էր սպառնում:Արագ նստեց մեքենան ու սլացավ տուն, բայց արդեն ուշ էր:
Տունը տակն ու վրա էր արված, Ամանդան չկար, իսկ նրա շանը դանակահարել էին:Ամեն ինչ պարզ էր,
Բենը նրան հանդիպման էր կանչել,որպեսզի այդ ընթացքում իրականացներ Ամանդայի առևանգումը:Բարեբախտաբար նրանք չէին կարողացել իմանալ կոնֆետների տուփի տեղը, բայց նա
ամեն ինչ կաներ,որ Ամանդայի փոխարեն նրանք դա վերցրած լինեին:Նա գլուխը կորցրեց, ի՞նչ պետք է
աներ, ինչպե՞ս էր գտնելու Ամանդային, նա ոչինչ չգիտեր, բայց ժամանակ չկար պետք էր ինչ-որ բան ձեռնարկել:Պատվիրատուին ոչինչ ասել չէր կարող, ոչ ոք չէր կարող նրան օգնել, բայց իրենից:
Նա փորձեց կապնվել Բենի հետ, բայց ապարդյուն:Իսկ եթե այդ ամենի հետևում ինչ-որ ուրիշ մեկն է թաքնված,
Բենից բացի, բայց ո՞վ,նա գաղափար անգամ չուներ:Նա ամբողջ գիշեր աչք չկարողացավ փակել, անդադար
մտածում էր Ամանդայի մասին:Այդ անորոշությունը սպանում էր նրան:Վերջապես որոշեց զանգել պատվիրատուին
ու ասել ամբողջի մասին, բայց հենց այդ պահին զանգ ստացավ նորից փակ համարից:Կարծեց թե Բենն է.
-Տխմա՛ր, ու՞ր է Ամանդան, ես կսպանեմ քեզ Բեն եթե նրան մատով դիպչես...
