Մաս 8
-Հանգստացի՛ր Լեոն, ե՛ս եմ, Ամանդան:
-Ամանդա՞, որտե՞ղ ես, ի՞նչ են արել քեզ:
-Ինչ-որ խուլ ավանում, ոչինչ:
-Ես հենց հիմա գալիս եմ,ոչ մի տեղ չգնաս:
Նրա ձայնի մեջ ինչ-որ խուլ տնքոց կար, կարծես կոկորդի մեջ փորձում էր խեղդել արցունքները:Նա մի
կերպ կարողացավ գտնել այդ խուլ ավանը և Ամանդային՝ ուժասպառ ընկած գետնին:Նա արագ մոտեցավ
ու գրկեց նրան.
-Ի՞նչ են արել քեզ, ինչու՞ ես այսքան գունատ:
-Օ, դու եկար:
-Ներիր ամբողջը իմ մեղքով էր, ես եմ այս ամենի մեղավորը, ամեն ինչ լավ կլինի, երդվում եմ, լսու՞մ ես,
Ամանդա, Ամանդա՛, ուշքի արի:
Նա ուշագնաց եղավ և արթնացավ արդեն հիվանդանոցում:Ստուգումից հետո պարզ դարձավ, որ նրան թմրեցնող
դեղ էին ներարկել,որի պատճառով նա կորցրել էր գիտակցությունը:Արթնանալով նա տեսավ Լեոնին իր կողքին
նստած ու հանգիստ շունչ քաշեց:Ապա վեր թռչեց տեղից:
-Ամանդա՛, ի՞նչ եղավ:
-Ես հիշեցի:
-Ի՞նչ հիշեցիր:
-Ես հիշեցի, թե ով էր ինձ առևանգել:
-Ո՞վ:
-Խորթ հայրս:
-Ի՞նչ, իսկ Բե՞նը:
-Նա Բենի մարդն էր, ով դավաճանեց նրան, ամեն ինչ այլ կերպ կլիներ եթե սուպերմարկետի գողության
օրը քո փոխարեն նա մտներ իմ տուն, նա վերցնելով տուփն ու փախչելով, խախտեց նրանց պայմանավորվածությունը, բայց խորթ հայրս կարողացավ գտնել նրան ու վերացնել:
-Ինչպե՞ս:
-Այսօր քեզ հետ հանդիպելուց հետո:
-Բայց սպասիր, դու ինձ չէիր ասել,որ...
-Գիտեմ, ներիր, հայրս մի քանի տարի առաջ է մահացել, իսկ մայրս փաստորեն ամուսնացել է
երկրորդ անգամ:
-Դու չգիտեի՞ր այդ մասին:
-Ոչ, բայց դա չէ հիմա կարևորը, նա պատվիրատուի վաղեմի թշնամին է, և նա մեզ ընդամենը 3 ժամ է տվել,
մենք պետք է տանենք մյուս տուփը, հակառակ դեպքում նա երկուսիս էլ կսպանի, պատվիրատուին նույնպես,
ի՞նչ ենք անելու:
-Հանգստացիր, ես գիտեմ, թե ինչ կանենք, արի ինձ հետ:
