9 страница10 мая 2018, 23:46

Մաս 9


Նրանք զգուշորեն դուրս եկան հիվանդանոցից ու ուղևորվեցին Լեոնի թաքստոց:Այդտեղ պարզ դարձավ,որ

Ամանդայի վրա ժուչոկ են տեղադրել:Բարեբախտաբար Լեոնը շուտ նկատեց դա:Հետո անցան պլանը

կազմելուն: Պլանը այս էր. ծուղակի մեջ գցել նրանց, պատրաստելով կոնֆետների տուփի պատճենը,

և մինչ նրանք գլխի կընկնեին այդ մասին՝ կատարել հաջորդ քայլը:Բարեբախտաբար Ամանդան նույնպես

հասցրել էր ժուչոկ տեղադրել խորթ հոր վրա, և նրանք կարողացան գաղտնալսելով նրանց՝ իմանալ մյուս

տուփի գտնվելու վայրի մասին:Վերցնելով տուփի պատճենը, զինամթերքը, հագնելով համազգեստն ու զրահաբաճկոնը արագ դուրս եկան թաքստոցից:Երբ հասան Լեոնը դուրս եկավ ու թաքնվեց,որպեսզի Ամանդայի ներս մտնելուց

հետո նա ներս մտնի հետևի դռնով:Ամանդային ստուգելուց հետո՝ նրան ներս թողեցին:Այդ ընթացքում Լեոնը

հետևի մուտքով աննկատ ներս սողոսկեց, գտավ թաքցված տուփը, դրեց մեքենայի բեռնախցիկում ու

վերադարձավ նույն տեղը, մինչ Ամանդան ժամանակ էր շահում համոզելով, որ դա իսկական տուփն է:

Բայց այնուամենայնիվ խորթ հայրը ցանկացավ ստուգել այն և բացելով այն կռահեց, որ դա պատճենն է:

Զայրացած հանեց ատրճանակն ու պարզեց նրա վրա, ասելով որ կկրակի, եթե հենց այդ պահին չասի իսկականի տեղը, բայց հենց այդ նույն պահին հայտնվեց տղան ու ոլորելով նրա ձեռքը խլեց ատրճանակն ու պահեց իր վրա:Նա միանգամից կանչեց թիկնապահներին, բայց ապարդյուն, Լեոնը արդեն հոգացել էր

նրանց մասին: Նրան այլ բան չէր մնում, քան հանձնվելը: Լեոնը հասկացրեց Ամանդային, որ նա իրեն դրսում սպասի, նա այդպես էլ արեց չնայած,որ խորթ հայրը հակառակվեց ասելով, թե կսպանի Լեոնին:

-Այդ դեռ հարց է, թե ով ում կսպանի:

-Այդքան համոզվա՞ծ ես դրանում:

-Ավելի քան երբևէ:

-Գոնե պատվիրատուիդ մասին մտածիր:

-Նա շատ ապահով է, հանգի՛ստ եղիր, քո մարդկանց հարձակումը ձախողվել է,

ավելի լավ է քո մասին մտածես:

-Իսկապես կարծում ես, որ ես այսքան շուտ կհանձնվե՞մ:

-Ուրիշ տարբերակ չեմ տեսնում:

-Ինչքա՞ն ես ուզում, թիվ ասա:

-Ես այն էժան ապրանքներից չեմ, որ <<մարդ>> քողի տակ վաճառվում են իրենց համար ամեն

թանկ գին վճարողին, չշարժվե՛ս, կկրակեմ:

Նա իհարկե ցանկացավ խլել ատրճանակը, և Լեոնը կրակեց նրա ուսին:

-Ասում էի չէ,-ասաց ու արագ դուրս եկավ:

Նստեց մեքենան ու Ամանդայի հետ հեռացան:

-Այդ ի՞նչ կրակոց էր,-ասաց Ամանդան:

-Ասացի,որ չշարժվի, բայց նա ինձ չլսեց այդ պատճառով ուսը թեթև վիրավորեցի, հանգի՛ստ եղիր, չի մեռնի, արեցի՞ր ինչ-որ ասել էի:

-Ճիշտ այդպես, ոստիկանությունն արդեն ճանապարհին է:

Նրանք ուղևորվեցին պատվիրատուի մոտ: Բայց ճանապարհին նկատեցին, որ մեքենայի արգելակները չեն աշխատում, որը նորից Ամանդայի խորթ հոր ձեռքի գործն էր:

-Ի՞նչ ենք անելու, մենք կմեռնե՞նք:

9 страница10 мая 2018, 23:46